00:00:00

Լուծարված խորհրդարանում ՀՀԿ խմբակցությունը նոր պատգամավոր ունի

14:33, 13 նոյեմբեր 2018

ԱԺ-ն ԿԸՀ-ից ստացել է խորհրդարանի ՀՀ խմբակցության պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը: ԱԺ նիստի սկզբում Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ըստ այդ արձանագրության մանդատը տրվում է ՀՀԿ համապետական ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Նաիրա Կարապետյանին: Նաիրա Կարապետյանը երդվեց ԱԺ ամբիոնից, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հումորով նկատեց. «Մարդ սենց բախտ պետք է ունենա, որ Վարչապետի կառավարության ներկայությամբ երդվի, թե չէ, մեզ նման»: Նշենք, որ քանի որ ԱԺ օրակարգում է 2019 թվականի բյուջեի նախագիծը, կառավարության անդամները ներկա են նիստին: Հիշեցնենք, որ մանդատից հրաժարվել էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Թեեւ ՀՀԿ համապետական ցուցակում Ռուզաննա Մուրադյանի հաջորդում է Վահրամ Մկրտչյանը, սակայն ըստ օրենսդրության մանդատը տրվում է ՀՀԿ համապետական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածու Նաիրա Կարապետյանին: Հիշեցնենք, որ Ռուզաննա Մուրադյանը անտեսել էր ՀՀԿ հայտարարությունը եւ կողմ էր քվեարկել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր