00:00:00

Կառավարության որ անդամներն ինչ վարկանիշ ունեն. Պարզել է ԱԱԾ-ն. «Հրապարակ»

13:46, 13 նոյեմբեր 2018 Մամուլ

Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը շարունակում է ուսումնասիրել իր թիմակիցների ռեյտինգը։ Հայտնի է, որ նման գործիքակազմի տիրապետում է ԱԱԾ-ն, դեռ նախկին իշխանությունների շրջանից։ Պարբերաբար հարցումներ են արվում՝ ովքեր ինչ հեղինակություն ունեն երկրում, ինչ ռեյտինգ ունի երկրի թիվ մեկ պաշտոնյան, որ կուսակցությունն է վայելում հանրության համակրանքը, ով շանս ունի անցնելու խորհրդարան և այլն։
Մեր տեղեկություններով, վերջերս հարցում է անցկացվել նաև գործադիր իշխանության հետ կապված՝ կառավարության որ անդամներն ինչ հեղինակություն ունեն։ Պարզվել է՝ առաջատարների եռյակն այսպիսի տեսք ունի․ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյան և առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր