00:00:00

Ներիշխանական «ռազբորկաներից» մինչեւ «Кухня ТВ», «Индия ТВ»

16:59, 10 մարտ 2018

Նոր Սահմանադրության պահանջների համաձայն, ինչպես հայտնի է, կառավարությանն առընթեր մարմիններն առաջիկայում պետք է միավորվեն որեւէ գերատեսչության հետ կամ՝ կառուցվածքային համապատասխան փոփոխություններով, նախարարության կարգավիճակ ստանան։ Նախարարության կարգավիճակ ստանալու հարցը ըստ էության փակվեց: Օրեր առաջ ԱԺ-ը հաստատեց Կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին նախագիծը, համաձայն, որի ներկայիս 18 նախարարության փոխարեն կլինի 17: Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի ղեկավարած գերատեսչությունը փակվեց: Սա ենթադրում է, որ առընթեր մարմինները պետք է առաջիկայում միավորվեն: Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով, քննարկվում է Կադաստրի պետական կոմիտեն պետգույքի վարչության հետ միավորելու եւ տարածքային կառավարման նախարարության մեջ ընդգրկելու հարցը։ Այս քննարկմանը զուգահեռ ակտիվորեն շրջանառվում են տեղեկություններ այն մասին, թե ով է ղեկավարելու միավորված կառույցը՝ Արման Սահակյանը, թե Մարտին Սարգսյանը:  Իշխանական կուլիսներում չեն բացառում նաեւ այն հանգամանքը, որ վերջին պահին որոշում կայացվի եւ նրանցից եւ ոչ մեկը այդ պաշտոնին չնշանակվի: Միաժամանակ այս օրերին Գալուստ Սահակյանն է որդու փիարով զբաղված: Մեզ հայտնի դարձավ, որ Գրիգորիչը ՀՀԿ հնաբակների մոտ հայտարարել է, որ Արման Սահակյանը բավականին նվիրված ՀՀԿ-ական է, նախորդ տարի տեղի ունեցած ընտրությունների ժամանակ զգալի ձայներ է բերել կուսակցությանը եւ արժանի է միավորված կառույցների ղեկավար նշանակվելուն: ՀՀԿ հնաբնակներն էլ փորձել են հանգստացնել Գալուստ Գրիգորիչինին, ասելով, թե Սերժ Սարգսյանը ամեն ինչ էլ գիտի, եւ մանրադիտակի տակ է պահում զարգացումները: Բացի այդ Գրիգորիչը ակնկարկել է, որ Մարտին Սարգսյանի գործունեությունից իշխանական վերնախավը դժգոհ է: Կոռուպցիոն դրսեւորումները, որոնք  այդ կառույցի աշխատանքի անբաժան մասնիկն են, դրված են համապատասխան մարմինների սեղաններին, եւ նրանք յուրաքանչյուր պահի կարող են ընթացք տալ դրանց: Ներիշխանական «ռազբորկաները»  կշարունակվեն նաեւ առաջիկա ամսում: Մինչեւ մայիս հանգուցալուծումը կլինի: Ի դեպ վերջերս պարզ դարձավ, որ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում աշխատակիցները բացի իրենց հիմնական գործառույթից զբաղված են հնդկական սերիալներ դիտելով: Մասնավորապես Ֆինանսների նախարարության էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգում տեղադրված պայմանագրերից երևում է, գույքի կադաստրի պետական կոմիտեն վճարովի հեռուստաալիքների համար պայմանագիր է կնքել: Մարտին Սարգսյանը  որոշել է կառույցի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնել, դիտելով՝ «Ջան TV», «Кухня ТВ», «Индия ТВ», «Телепутишествия» և նմանատիպ այլ հեռուստաալիքներ: Սակայն ծիծաղելին  ոչ թե հեռուստաալիքներն են, այլ կադաստրի այն պնդումը, թե այս ալիքների ձեռքբերումը իրականում նպաստում է կառույցի արդյունավետ և թափանցիկ աշխատանքին։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր