00:00:00

Արգամ Աբրահամյանը կառաջադրի իր թեկնածությունը

04:24, 13 նոյեմբեր 2018

Irakanum.am-ի տեղեկություններով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը, դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում կառաջադրվի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային ցուցակով։ Մեզ հասած  տեղեկությունների  համաձայն Արգամ Աբրահամյանը կառաջադրվի թիվ 5 ընտրատարածքում, որն ընգրկում է Արարատի մարզի Արտաշատ քաղաքն ու հարակից գյուղերը։ Հիշեցնենք, որ Արգամ Աբրահամյանը 2015-2017 թվականներին եղել է Արտաշատի քաղաքապետ: 2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր՝ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Եղել է ՀՀ ԱԺ 6-րդ գումարման Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ապա՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր