00:00:00

Վիճաբանություն և քաշքշուկ Սիսիանի ՔՊ կուսակցության տարածքային գրասենյակում

00:14, 13 նոյեմբեր 2018

Նոյեմբերի 11-ին ՔՊԿ Սիսիանի տարածքային գրասենյակում փորձել են կրկնել նախորդ իշանությունների արատավոր գործելաոճը: Կապանի քաղաքապետի նախկին թեկնածու Նարեկ Բաբայանը ԱԺ ընտրություններում, որպես ռեյտինգային թեկնածու, փորձել է առաջադրել նախկին մարզպետ, ԲՀԿ- ական Կարեն Համբարձումյանի թեկնածությունը` անտեսելով տարածքային գրասենյակում այդ առթիվ տեղի ունեցած քվեարկությունը, որի արդյունքում գրասենյակի հիմնադիրներից մի քանի թեկնածու էր ընտրվել: Ամիսներ շարունակ ասվել էր, որ ՔՊԿ գրասենյակում ԲՀԿ-ի կցորդներն են, որն ապացուցվեց այդ օրը: Ինչպես Սիսիանի հասարակության, այնպես էլ ՔՊԿ տարածքային գրասենյակի կողմից չի ընդունվել այդ անհիմն առաջարկը, որի պատճառով վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել գրասենյակում, արդյունքում տապալվել է նիստը: Նշված իրավիճակում անհրաժեշտ է, որ ՔՊԿ վարչությունը ականջալուր լինի ՔՊ համակիրների և հասարակության կարծիքին: ՔՊ համակիր` Արման Նազարյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր