00:00:00

Կարող եմ վստահորեն ասել, որ մեր սահմաններում կանգնած առյուծ տղերքն իրենց գործի վարպետն են. Դ. Սանասարյան

23:45, 12 նոյեմբեր 2018

Օրերս Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրավերով Վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ միասին պաշտոնական այց կատարեցի Արցախ, որտեղ հանդիպեցի Բակո Սահակյանի, Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի, ինչպես նաև նախագահի վերահսկողական ծառայության պետ Նարեկ Հարությունյանի հետ։ Մինչ ես պաշտոնական հանդիպումների մեջ էի, ՊՎԾ աշխատակիցները փորձի փոխանակաման շրջանակներում սեմինար անցկացրեցին Արցախի նախագայի վերահսկողական ծառայության, վերահսկիչ պալատի, Ֆիննախիվերահսկողականի աշխատակիների համար։
Վերոնշյալ բոլոր հանդիպումները շատ արդյունավետ եմ համարում, որից ածանցյալ համագործակցության լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերեցինք, բայց էս ամենից ամենակարևոր հանդիպումները մարտական հենակետերում հրամանատարների և զինվորների հետ հանդիպումներն էր։ Մենք ոչ թե գնացել էինք իրենց ոգեշնչելու, այլ ոգեշնչվելու։ Կարող եմ վստահորեն ասել, որ մեր սահմաններում կանգնած առյուծ տղերքն իրենց գործի վարպետն են, բայց որպեսզի ամբողջությամբ բեռը չթողենք իրենց ուսերին, անհրաժեշտ է, որ ամեն մեկս մեր տեղում բարեխղճորեն ու աննահանջ աշխատանք տանենք։ Մեծ վստահություն ձեռք բերած շարունակում ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր