00:00:00

ՊՆ-ն բնակարան կտրամադրի շուրջ 1400 զորացրված զինծառայողի

23:51, 12 նոյեմբեր 2018

Շուրջ 1400 զինծառայող ծառայության ավարտից հետո Պաշտպանության նախարարն այս մասին ասաց նոյեմբերի 12-ին ՊՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀպաշտպանության նախարարիպաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: «Այսօր ՊՆ-ի բնակարանային ֆոնդը N թիվ է, որը ստեղծված է 25 տարվա ընթացքում: Այսօր կարիքավորների թվաքանակը համարյա հավասար է այդ թվին: Մոտ 1400 զինծառայողի բնակարանները ծառայողական ֆոնդից փոխանցվելու են մասնավորեցման: Այդ աշխատանքն արդեն իսկ կատարվում է, և մոտ 122 զինծառայող մեկ ամսվա ընթացքում, որպես սեփականություն, ստացել է բնակարան: Ընդ որում, ստանում են նրանք, ովքեր կարիքավոր են»,- ասաց Տոնոյանը: Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ իրենք հետևողական են, որպեսզի բնակարանների տրամադրման հարցում պահպանվի արդարությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր