00:00:00

Տոնոյան. ՌԴ Զինված ուժերը եւ սահմանապահները կարեւոր դեր են խաղում Հայաստանի անվտանգության ապահովման գործում

23:08, 12 նոյեմբեր 2018

ՌԴ Զինված ուժերը եւ սահմանապահները կարեւոր դեր են խաղում Հայաստանի անվտանգության ապահովման գործում: Նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Նախարարին հարց տրվեց այն մասին, թե ինչ կարծիք ունի նա նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցության հայտարարության մասին, որի համաձայն պետք  է հեռացնել սահմանապահներին, ընդ որում նրան հիշեցրեցին իր ավելի վաղ արտահայտած՝ ռուս սահմանապահների ներկայության կարեւորության վերաբերյալ մտքի մասին: Դավիթ Տոնոյանը հրաժարվեց մեկնաբանել կուսակցության կարծիքը, սակայն ընդգծեց, որ իր անձնական մոտեցումը չի փոխել: «Սա իրականություն է: Զինված ուժերը եւ ռուս սահմանապահները կարեւոր դեր են խաղում մեր անվտանգության ապահովման գործում: Դա անվիճելի փաստ է: Կարծում եմ, նոր Հայաստանում իրողությունները չեն փոխվել», - ընդգծեց Տոնոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր