00:00:00

Ովքե՞ր են Շիրակի ՔՊ-ի վարկանիշային թեկնածուները․ Գյումրու ՔՊ կառույցի ղեկավարը հրաժարվում է հրապարակել անունները

03:47, 10 նոյեմբեր 2018

Այսօր Aravot.am-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու գրասենյակի պատասխանատու Կարապետ Մխչյանից հետաքրքրվեց, թե հստակեցվա՞ծ է արդյոք Շիրակի մարզի վարկանիշային թեկնածուների ցուցակը։  Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, ՔՊ-ն Շիրակի մարզից 15 վարկանիշային թեկնածու է առաջադրելու։ Կարապետ Մխչյանն ասաց․ «Այո, հստակեցված է, երբ որ հրապարակման ենթակա լինի, այդ ժամանակ կհրապարակենք»։ Մեր ճշտող հարցին՝ այսինքն` հիմա ոչինչ չունե՞ք ասելու,Կարապետ Մխչյանն ասաց․ «Ոչ, ցավոք սրտի՝ ոչ»։ Մեր հաջորդ հարցին՝ այդուհանդերձ ստիպված ենք ձեզ հարցնել՝ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում օլիմպիական չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի՝ ՔՊ ռեյտինգային ցուցակով առաջադրվելը, Կարապետ Մխչյանն ասաց․ «Եթե անուններ եք տալու՝ կա՞, թե չկա՞, անտրամաբանական կդառնա, նույն տրամաբանությամբ ես կարող էի ցուցակը հանրայնացնել»։ Վերջինս մեզ անգամ խորհուրդ տվեց․ համբերել մեկ-երկու օր, մինչև որ ցուցակները կհրապարակվեն։ «Ցուցակները կհրապարակվեն և վերջ, լա՞վ, եթե անուններ եք տալու, որ ես հերքեմ կամ հաստատեմ, միևնույնն է՝ ո՛չ հերքելու եմ, ո՛չ էլ հաստատելու եմ, ոչ մի բան չեմ ասելու»։ Թե ինչո՞ւ են թաքցնում ռեյտինգային թեկնածուների անունները, երբ ցուցակը հստակեցված է ու մայրաքաղաքում, մյուս մարզերում թեկնածուները իրենք են մամուլին խնդրում, որ իրենց անունները հրապարակեն, իրոք զարմանալի է, այն էլ Գյումրու պես քաղաքում, որտեղ գաղտնիքներ չեն սիրում։ Հասարակությունը հենց լրագրողից է պահանջում ճշտել ու հրապարակայնացնել, թե ովքեր են պոտենցիալ թեկնածուները։ Բազմաթիվ նամակներ ենք ստացել քաղաքի տարբեր մտավորականներից, նույնիսկ անծանոթ օգտատերերից, որոնք հետաքրքրված են, թե ո՞ւմ են ուզում ներառել Շիրակի մարզի ՔՊ ցուցակում։ Մի կողմից հասկանալի է Կարապետ Մխչյանի զգուշավորությունը, ցուցակում գրեթե ամեն օր անուններ են փոխվում, սակայն եթե արդեն հստակեցված է, նման պատասխանն անընդունելի է։

Ամբողջական հոդվածը՝  սկզբնաղբյուրում :

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր