00:00:00

Երևանի քաղաքապետի որոշմամբ ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն պարգևատրվել է ոսկե մեդալով

03:23, 10 նոյեմբեր 2018 Սպորտ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն պարգևատրվել է ոսկե մեդալով: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից: «Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով. Ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, հայկական սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, ֆուտբոլի ասպարեզում ունեցած հաջողությունների և մարզական նվաճումների համար «Արարատ 73» ֆուտբոլային թիմի կիսապաշտպան, միջազգային կարգի սպորտի վարպետ Սերգեյ Բոնդարենկոյին պարգևատրել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով»,- ասված է որոշման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր