00:00:00

Նիկոլ Փաշինյանի պատասխանը Վիգեն Սարգսյանին

20:38, 09 նոյեմբեր 2018

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի գրառումը, թե Նիկոլ Փաշինյանին Հայաստանում պետք է ուժեղ ընդդիմություն, զուտ քաղաքագիտական տրամաբանության տեսանկյունից նորություն չի պարունակում։ Ցանկացած քաղաքական ուժ, եթե իշխանություն չէ, ապա տրամաբանական է, որ գործում է ընդդիմադիր դաշտում։ ՀՀԿ-ն, ում ժողովուրդը հեռացրեց թավշյա հեղափոխությամբ հիմա հայտ է ներկայացնում լինել ըննդիմություն։ Վիգեն Սարգսյանի գրառումը պարզապես վերջին շանսն է այն կուսակցության, որն անցնող տարիներին երկիրը հասցրել էր անդունդի եզրին։ Բացի այդ ՀՀԿ-ն մշտապես ունեցել է գրպանային ընդդիմություն, որին հրահանգված է եղել չափավոր քննադատել իրենց։ Վիգեն Սարգսյանի գրառումը ըստ էության կարելի է դիտել, որպես առաջարկ ուղղված Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս անուղղակիորեն պատասխանել է նրան։ Աստանայում հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանի հայտարարել է, որ իրենք չեն ստեղծելու արհեստական ընդդիմություն, և ընդդիմություն պետք է ստեղծի հասարակությունը: Այդ հայտարարությունը նաև յուրօրինակ արձագանք է Վիգեն Սարգսյանի գրառմանը, որ ինքը չունի «ուժեղ ընդդիմության» անհրաժեշտություն, առավել եւս եթե այդ ուժը պետք է ծնի ՀՀԿ-ն։ Վիգեն Սարգսյանն ու իր թիմակիցները ակնհայտորեն դեռ շփոթության մեջ են։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքները դժվար թե գոհացնեն Սարգսյան Վիգենին ու այլ կարկառուն ՀՀԿ-ականների։ Հետեւաբար ՀՀԿ-ին այլ բան չի մնում, քան առժամանակ հեռանալ քաղաքականությունից, փակելով Մելիք  Ադամյանում գործող գրասենյակը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր