00:00:00

Շուրջ 1000 քաղաքացի դիմել է պատգամավորի թեկնածուի տեղեկանք ստանալու համար

19:56, 09 նոյեմբեր 2018

Նոյեմբերի 9–ի դրությամբ մոտ 1000 քաղաքացի է դիմել անձնագրային ծառայություն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին պատգամավորի թեկնածուի առաջադրման համար պահանջվող տեղեկանք ստանալու։ Նա ասաց, որ ներկայացված դիմումներից 13–ը մերժվել է՝  «Ընտրական օրենսգրքով» սահմանված պահանջներին չբավարարելու հիմքով։ Նշենք, որ անձնագրային ծառայության կողմից տրվող տեղեկանք ստանալու համար անձը պետք է բավարարի հետևյալ պահանջներին. 1. սույն թվականի դեկտեմբերի 9-ի դրությամբ պետք է լրացած լինի 25 տարին, 2. դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերի ընթացքում 731 և ավելի օր բացակայած չլինի Հայաստանից, 3. դիում տալու դրությամբ վերջին չորս տարին եղած լինի միայն Հայաստանի քաղաքացի: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին։ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները փաստաթղթերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն մինչեւ նոյեմբերի 14-ը՝ ժամը 18։00-ը, իսկ կուսակցությունների կամ դաշինքների ընտրացուցակների գրանցումը պետք է կատարվի նոյեմբերի 14-ից 19-ը ժամանակահատվածում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր