00:00:00

Արայիկ Հարությունյանը՝ Նովոյի որդու եւ քանաքեռցի Տույի քրոջ՝ ՔՊ թեկնածուներ լինելու մասին (տեսանյութ)

14:05, 08 նոյեմբեր 2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը չի հաստատում այն տեղեկությունները, որ Նապահետ Գեւորգյանի որդին եւ քանաքեռցի Տույի քույրը լինելու են ՔՊ-ի ռեյտինգային ցուցակում: Կառավարության նիստից հետո լրագրողների ցարցին, թե մամուլում տեղեկություն կա, որ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին առաջադրվելու է ՔՊ կողմից ռեյտինգային թեկնածու, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Նահապետ Գևորգյանն ո՞վ է, ես նման տեղեկություն չունեմ»: Ինչ վերաբերում է քրեական հեղինակություն Տույի քրոջ մասին տեղեկատվությանը, նա պատասխանեց. «Անցած անգամ ասացի՝ երբ որ դուք մեր ցուցակը տեսնեք, այն ձեզ դուր կգա, վստահ եմ»: Հարցին, թե ՔՊ-ն հույս դնո՞ւմ է քրեական հեղինակությունների վրա, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Ըստ էության համապետական ընտրությանը հավասար ընտրություն Երևան քաղաքում անցել է, որևէ նման երևույթ տեսե՞լ եք: Վստահաբար այստեղ էլ չեք տեսնի»: Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/301240430715730/?__xts__[0]=68.ARDu9__U5KV_dTNsw85vB0b-yEKDPNV7GYCa5R107LuJlr8mBFywSpJgTyrNFDDHFe4pqRff-VbRZwCCHZJWi7ULZTcsMii39XSb_IGc7TwiGd_WklbI5TB6AuqNQOAgJXwCujICPNEra6YQxBefIxxc36z5G0VjZEsXuh7JUABIuHah3XVmEtDuCyniimEjg1yPUfDQVqB45e3f&__tn__=-R  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր