00:00:00

Ում հաշվին է էներգետիկայի նախարարը գնացել Փարիզ (տեսանյութ)

14:52, 08 նոյեմբեր 2018

ՀՀ Էներգետիկայի և  բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կոռուպցիոն սկանդալների մասին հրապարակումներին, ըստ որի՝ «Վեոլիա ջուր» ընկերության ֆինանսավորմամբ ինքն էլ է գնացել Փարիզ, ինչն ազդեցություն է ունեցել ջրի սակագնի փոփոխման վրա: Բաղրամյանը հաստատեց, որ գնացել է Փարիզ, բայց ոչ թե Վեոլիա ջրի ֆինանսավորմամբ, այլ մայր ընկերության: Ըստ նրա՝  տոմսի գումարն են փոխհատուցել, դա եղել է փորձի փոխանակման մասով այց: «Որ փորձի փոխանակումը կարող են կապել կաշառակերության հետ, մի քիչ անհեթեթ է: Վեոլիա ջրի հաշվին չենք գնացել, Վեոլիայի մայր գրասենյակի: Դա ընդունված մոտեցում է եղել, բոլոր այն երկրներում, որտեղ Վեոլիան ներկայանում է, ինքը փորձի փոխանակմամբ հրավիրում է բոլոր շահագրգիռ կողմերին՝ ծանոթանալու իր փորձին»,- ասաց Բաղրամյանը: Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/301557810682599/?__xts__[0]=68.ARBgyMM0_ZpIY_JMNv8xT0BKEzVEkCP_f8Jr9GUpIn2oaHIEfWX2c5lUTsM8o3j0RIGCvdUPidEC2ctP9lv5mkvz431P62deEAt1SX1KhMSJU4zjSonkV5cL63WtNxYEOcmiGkihA6d4S30CGNXM_lt1PnQeRP9v4q_64ws7_IVmkuGLZnZhwseUhx7kXtBx4qK4TD8fzzpGhozw&__tn__=-R  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր