00:00:00

Միքայել Մինասյանի ընկերը հեռանում է քաղաքականությունից

12:53, 08 նոյեմբեր 2018

Շիրակի մարզից 2017թ.-ին ՀՀԿ վարկանիշային ընտրակարգով ընտրված Արման Սահակյանը հայտարարում է, որ առաջիկա ընտրություններին ինքը չի մասնակցի: Արման Սահակյանը հայտարարում է, որ ինքը դուրս է գալիս ինչպես ՀՀԿ-ից, այնպես էլ քաղաքականությունից: Այս մասին գրում է Galatv.am-ը շարունակելով,  2017թ.-ին Արման Սահակյանը Շիրակի մարզում ՀՀԿ-ի ամենաբարձր վարկանիշով թեկնածուն էր: Նա ավելի քան 14000 ձայն էր ապահովել կուսակցությանը: Մայիսին պատգամավորը հայտարարեց ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին: Այժմ հայտարարում է, որ ինքը ՀՀԿ անդամ չէ: «Մայիսի վերջից ՀՀԿ անդամ չեմ»,- ասաց Սահակյանը: Հարցին, թե այլ կուսակցություններից առաջարկե՞լ են մասնակցել, Արման Սահակյանն ասաց. «Առաջարկել են, չեն առաջարկել, հարցը երկրորդական է: Ես ինքս ուրիշ կուսակցության ցուցակով մասնակցելը, պարզ ասած, չեմ պատկերացնում: Մեկ տարի առաջ մասնակցել մի կուսակցության ցուցակով, հաջորդ տարի՝ մի ուրիշ, անլուրջ է: Չեմ պատկերացնում, ավելի լավ է չմասնակցեմ: Այնպես որ, ես չեմ մասնակցելու և դուրս եմ գալիս քաղաքականությունից»,- ասաց Արման Սահակյանը: Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր