00:00:00

Պատգամավոր Նովոյի որդին ՔՊ ցուցակում չկա

11:35, 08 նոյեմբեր 2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները աբսուրդային են համարում տեղեկություններն այն մասին, որ  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի  կրտսեր որդին՝ Քաջիկ Գեւորգյանը ՔՊ ցուցակով առաջադրելու է իր թեկնածությունը Արմավիրի մարզից, որն ընդգրկում է թիվ 6 ընտրատարածքը։ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար, ՔՊ փոխնախագահ Սուրեն Պապիկյանը մամուլի հրապարակումը աբսուրդային է որակել։ Տեղեկությունը հերքել է  նաեւ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Հիշեցնենք, որ ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի թիվ 6 ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրելու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գևորգյանի կրտսեր որդին՝ Քաջիկ Գևորգյանը: Թերթը գրել էր, թե զարմանալին այն է, որ Գևորգյանն առաջադրվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Գևորգյանը ինքն է ձևավորում ռեյտինգային ցուցակը՝ այնտեղ ներգրավելով մարդկանց, ովքեր իր համար չեն կարող մրցակից լինել»: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր