00:00:00

Արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի լյուստրացիան կամ նախկիններից թշնամու կերպարի կերտումը. Վ. սարգսյան

14:40, 08 նոյեմբեր 2018

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը դարձյալ ֆեյսբուքյան գրառմամբ է հանդես եկել ու դարձյալ խոսել է ՀՀԿ սխալներից. «Մեզ հաճախ են ասում. «բա լա՞վ էր, որ ձեր ժամանակ…»: ՀՀԿ-ն, անշուշտ, ունեցել է իր սխալները: Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Նաև այդ սխալների պատճառով է, որ ժամկետից շուտ իշխանությունը հանձնել ենք բողոքի դուրս եկած մարդկանց մատնանշած թեկնածուին: Բայց արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի լյուստրացիան կամ նախկիններից թշնամու կերպարի կերտումը, ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը: Վստահ եմ, որ ո՛չ: Այլապես ապագայի կառավարություններն ամեն գնով կկառչեն իշխանությունից` հիշելով և հիշեցնելով մեր օրինակը, համարելով, որ իշխանափոխությունն ինքնասպանություն է, կենաց-մահու կռիվ, այլ ոչ թե բնականոն գործընթաց»,-գրել է Վիգեն Սարգսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր