00:00:00

Անհետ կորած 12-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են

14:06, 08 նոյեմբեր 2018

Վանաձորում անհետ կորած 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի որոնողական աշխատանքները նոյեմբերի 8-ի առավոտյան վերսկսվել են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիլյանը: «Վաղ առավոտից որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են: ԱԻՆ-ից միացել է 16 հոգանոց օպերատիվ խումբ: Աշխատանքներին միացել են նաև կամավորներ»,- ասաց Սաթենիկ Ասիլյանը: Նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի անհետացման մասին: Ըստ ստացված հաղորդագրության՝ 2006 թվականի ծնված երեխան նոյեմբերի 6-ին ժամը 19:00-ի սահմաններում տանից է դուրս է եկել, գտնվելու վայրն անհայտ է: Երեխան ունի աուտիզմ: Երեխայի հարազատները հայտնում են, որ Արթուրի հագին կան հողաթափեր, ջինսե տաբատ, կարմիր ժակետ։ Երեխան չի խոսում, հրահանգներ կատարում է, կարելի է ձեռքը բռնել ու քայլել դեպի ոստիկանություն, կամ տեսնելու դեպքում անմիջապես զանգահարել 911, կամ ոստիկանություն։ Չի վախենում մթից, կենդանիներից, վախենում է ջրից , ջրային տարածքներից, սիրում է խանութներից սիրելի ապրանք վերցնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր