Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կառաջադրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում համապատասխան ընտրատարածքում։ Նույն ընտրատարածքում նրա հետ կմրցակցի նաև համակուսակից Սասուն Միքայելյանը, ում հետ արդեն իսկ մրցակցության փորձ կա, քանի որ նախորդ ընտրությունների ժամանակ ևս նույն պատկերն էր, սակայն Պետրոսյանի խոսքով նրանք քարոզարշավն իրականացրել են համատեղ և ներկայացել են որպես մեկ թիմ։
Հարցին, թե Կոտայքի մարզում կարողանալու՞ է դիմանալ մրցակցությանը, Պետրոսյանն ասաց, որ իր պաշտոնավարման ընթացքում որևէ խոչընդոտի կամ կաշկանդումի չի հանդիպել։ Զերծ մնալով կանխատեսումներից՝ մարզպետի կարծիքով արված բարեփոխումների ֆոնին հնարավոր կլինի Կոտայքի մարզում հաջողություն գրանցել։
Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/307336370103555/?__xts__[0]=68.ARBzaZLnt2z991xF_7S0UmHTHmUxO0K1YtmSXFOungKqVtQwmX18W4AITS9lbAmtCsEyDICRuTKnPz7y_MxOHrSTYAH4bbE3vsBgLlrnuQ42_b_c36Bv412sKD1ZqKxAvsTTIKtIheO3QmNBq7cabwQ7Z_G-1SQQ6KwpxUJX7hbhypSKA1n4Z9RkdYgYvikXtaFMGVvQXHK151fL&__tn__=-R