00:00:00

ՌԴ գործընկերների կողմից լայն աջակցություն է ցուցաբերվում արտակարգ իրավիճակների ոլորտին. Ցոլակյանը՝ ՌԴ դեսպանին

18:39, 07 նոյեմբեր 2018

Նոյեմբերի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ողջունելով դեսպան Կոպիրկինին՝ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ բարեկամական հարաբերություններն իր համար երկար տարիների պատմություն ունեն եւ հույս հայտնեց, որ բոլոր ժամանակների գործընկերային հարաբերությունները շարունակական կլինեն նաեւ արտակարգ իրավիճակների ոլորտում: Հանդիպման ընթացքում Ֆ. Ցոլակյանը նշեց, որ ԱԻ նախարարության համակարգում արդյունավետ գործող Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով պարբերաբար վերազինվում եւ արդիականացվում է ԱԻ նախարարության փրկարարական գույքը եւ տեխնիկան, ինչպես նաեւ հաջողությամբ իրականացվում են փրկարար ծառայողների վերապատրաստման դասընթացներ եւ փորձի փոխանակում: Մինչեւ տարեվերջ նախապես հաստատված գրաֆիկով սպասվում է 25 միավոր անուն տեխնիկայի    աջակցություն կենտրոնի կողմից: «Ռուսաստանի մեր գործընկերների կողմից լայն աջակցություն է ցուցաբերվում արտակարգ իրավիճակների ոլորտին: Շուտով հանդիպում կունենամ նաեւ ՌԴ իմ գործընկերոջ հետ, ինչպես նաեւ մոտ օրերս պատրաստվում եմ այցելել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն եւ տեղում ծանոթանալ կենտրոնի կարողությունների հետ», - նշեց ԱԻ նախարարի պաշտոնակատարը: Դեսպան Կոպիրկինը, շնորհավորելով Ֆելիքս Ցոլակյանին նշանակման կապակցությամբ, վերահաստատեց ՌԴ դեսպանության պատրաստակամությունը շարունակել եւ առավել խորացնել փոխգործակցությունը արտակարգ իրավիճակների ոլորտում: Հանդիպման ավարտին Ֆ. Ցոլակյանն անդրադարձավ նաեւ Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին՝ նշելով, որ նախատեսվում են բազմածավալ միջոցառումներ հանրապետության չորս քաղաքներում՝ Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում եւ Ստեփանավանում, որտեղ ներկա կլինեն հյուրեր ինչպես Ռուսաստանի Դաշնությունից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր