00:00:00

Երևանում կրակոցների դեպքով կա բերման ենթարկված

18:06, 07 նոյեմբեր 2018 Իրավական

Նոյեմբերի 5-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած կինը հայտնեց, որ Տիգրանյան 19 շենքի բակից 4-5 կրակոցի և վիճաբանության ձայներ են լսվել: Ահազանգը տարածքային կարգով փոխանցվեց ոստիկանության Արաբկիրի բաժին, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Կեսգիշերն անց՝ ժամը 00.10-ին, բժշկական կենտրոններից մեկից հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 19-ամյա Սուրեն Թ.-ն: Ոստիկանության Արաբկիրի բաժնից բժշկական կենտրոն մեկնեց օպերատիվ խումբ: Ըստ տուժածի հարազատի հայտարարության` երիտասարդը վնասվածքը ստացել էր շենքի բակում: Շուտով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանև տարածքային բաժնի աշխատակիցները Տիգրանյան փողոցի 21 շենքի բակում էին: Դեպքի վայրից հայտնաբերվեց տարբեր տրամաչափի 10 պարկուճ, 4 գնդակ և 3 գնդակի բեկոր: Նշանակվեցին դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվածի հանգամանքները պարզելու, հրազեն գործադրած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով ստուգվեց կասկածյալների շրջանակը: Կա բերման ենթարկված անձ: Քննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր