00:00:00

ID քարտերը կդառնան կուտակային. Քաղաքացու տարեկան առեւտրի ծավալի 1 տոկոսը կվերադարձվի

18:54, 06 նոյեմբեր 2018 Տնտեսություն

Պետեկամուտների կոմիտեն մտադիր է առաջարկել փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, որի արդյունքում նույնականացման քարտերը՝ ID քարտերը, կծառայեն նաեւ որպես կուտակային քարտեր ու կօգտագործվեն առեւտրային կենտրոններում։ Այս մասին հայտարարել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ կառավարության ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում։ «Բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն հանրային ծառայությունների համարանիշ, ID,- բոլորի համար պատրաստվելու է հայտարարագիր։ ID քարտերը համատարած հայտարարվելու են կուտակիչներ, պետությունը հայտարարելու է, որ սա կուտակիչ քարտ է։ Մենք բոլորին կբաժանենք ID քարտը «կարդալու» սարքավորում, հաշվիչ դրամարկղային մեքենան կնույնականացնի գնորդին, ու երբ դուք կգնաք օրվա հացը առնելու, ՊԵԿ-ում դա կգրանցվի որպես գնված արժեք։ Տարվա ընթացքում ինչքան որ գնումներ կատարենք, դրա համար առաջին տարում 1, երկրորդ տարում՝ 2, երրորդ տարում ամբողջ տարվա առեւտրի 3 տոկոսը կվերադարձնենք քաղաքացուն»,- հայտարարել է Անանյանը։ Նա նշել է, որ այս նորամուծության արդյունքում ամբողջ ազգը կդառնա հսկիչ դրամարկղային մեքենաների նկատմամբ հսկողություն իրականացնող անձ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր