00:00:00

Սամվել Ալեքսանյանի բաժինը 20 տոկոսով նվազել է (տեսանյութ)

18:13, 02 նոյեմբեր 2018 Տնտեսություն

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը Ազգային ժողովում լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ մենաշնորհների մասին հարցին: Շաբոյանն ասաց, թե  այսօր ապրանքային շուկաներում մուտքի խոչընդոտներ չկան: Օրինակ բերելով շաքարավազի շուկան, Շաբոյանն ասաց, որ այստեղ չկան մուտքի խոչընդոտներ, կան մոտ 100 տնտեսվարողներ, ովքեր այսօր շաքարավազ են ներկրում: Շուկայում գերիշխող դիրք ունեցող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը ևս մյուսների նման ներկրումներ է իրականացնում և, ըստ Շաբոյանի, մյուսների հետ մրցակցում է: Նա նշեց, որ խոսքն այն ընկերությունների մասին չէ, որոնք շաքարավազ են ներկրում սեփական արտադրության համար օգտագործելու համար: Այսօր շուրջ 100 ընկերություն կա, որոնք շաքարավազը ներկրում են վաճառելու նպատակով: Նա անդրադարձավ հարցին, թե հեղափոխությունից հետո ինչպե՞ս է փոփոխվել այս շուկան: Ասաց, որ շաքարավազի շուկայում փոփոխություններ սկսել են կատվել 2015-2016թվականներից՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ընթացակարգերի պարզեցմամբ պայմանավորված: «Սակայն դրանք հիմնականում փոքր տնտեսվարողներ էին, փոքր խմբաքանակներով էին ներմուծումներ իրականացնում: Վերջին 3-5 ամիսների ընթացքում ավելի է շատացել շաքարավազ ներկրողների թվաքանակը: Եվ ոչ միայն թվաքական է շատացել, այլ նաև խմբաքանակներն են մեծացել: Կոնկրետ խոշոր ընկերությունը՝ Ալեքս Հոլդինգ ընկերությունը մշտապես զբաղեցրել է շուկայի 98 տոկոսը, բայց այս պահին պահին նրա կշիռը կազմում է 78 տոկոս: Վերջին մի քանի ամիսների ընթացքում նվազել է»,- ասաց Շաբոյանը: Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/484896575356338/?__xts__[0]=68.ARATnZInQNTT5BHX1oT8_--V2WF196Qzybs7Z_XLsrOcXkkvZzO9PX1iEpXX9d0FeBMYhuXA8B6UlHo7bVW4-cpbpmbQ9JBKfKeuHaQWm9mNLdcP0ShnTnjnPzMC_3uut57lNsIcDKgqIiRfwBsymZkKyrg-dEz-YL9-Poyh67SwcJeulDVfbszGbYefxjnLJYL6BU95SY73ulj_&__tn__=-R

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր