Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրդադարձավ այն ուղիներին, որոնց շնորհիվ պետք է 150 մլրդ դրամով ավելանան հարկային եկամուտները, և նշեց, որ դրանք երկուսն են՝ տնտեսական զարգացում և վարչարարություն․ վարչարարությունը պետք է դառնա ավելի հասցեական և ավելի արդյունավետ, իսկ տնտեսության զարգացմանը պետք է նպաստենք բոլորը։
«Հարկային մարմինները ոչ մեկի չեն նեղելու, հարկային մարմինները արդյունավետ վարչարարություն իրականացնելու են կասկածելի վարքագիծ ունեցողների նկատմամբ, իսկ փոքր ու միջինները, եկեք միասին տրամաբանենք, ավելի լավ է, հարկային վարչարարության արդյունավետության տեսանկյունից, միջինից բարձրների վրա ավելի շատ ուշադրություն դարձրնել, որովհետև մեկ կազմակերպության նկատմամբ հսկողական գործառույթներ իրականացնելը կարող է 100 փոքրերի նկատմամբ համադրելիություն լինի, հետևաբար փոքրիկներին մենք օրենքի տեսանկյունով դարձնելու են անխոցելի, և վարչարարւթյուն չենք իրականացնելու»․-ասաց ՊԵԿ նախագահը։
Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/393096574564291/?__xts__[0]=68.ARBuoGpCLeTvoLVe0f39NFkgyYq2AW4i6D3jDo6pY8ocdjdJhk98sfo7Q0NtIJdv959brRUymmfDdphC2ooI9OKnJS6IuBgj4GrF4g3hjYYea_K-_XRfe8xoT6LRoKVxbnZD3e1cu49Uo7F8pJhrz1aZ-BTLM8aIEsHPMAy4m9BTs628f4tg87P5myZyzaSpmVhujt2UP_jasF36&__tn__=-R