00:00:00

Վարդան Հարությունյանը դարձյալ կնշանակվի «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն

02:33, 02 նոյեմբեր 2018 Տնտեսություն

ՊԵԿ նախկին նախագահ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին տնօրեն Վարդան Հարությունյանը ում նկատմամբ եւս իշխանափոխությունից հետո չիրականացվեց «վենդետա» Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով առաջիկայում վերստին կնշանակվի «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն: Այս ընթացքում նա ՊԵԿ-ի կադրերով է համալրում «Գազպրոմը»։ Մասնավորապես ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ, ֆինանսների նախկին փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշանակվել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ՝ կոմերցիայի եւ արտաքին կապերի գծով։ Իսկ դրանից առաջ «Տրանսգազ» ՍՊԸ տնօրեն է նշանակվել ՊԵԿ օպերատիվ-հետախուզական վարչության պետ Գարեգին Առաքելյանը, ով փոխարինել է կյանքից անսպասելի հեռացած Նիկոլայ Գաբրիելյանին»: Հիշեցնենք, որ 2016թ. Վարդան Հարությունյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ՝ լքելով «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի պաշտոնը: Ի դեպ, գլխավոր տնօրենի տեղակալը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին է: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր