00:00:00

Լռությունը չի նշանակում վերաբերմունքի բացակայություն. Ոստիկանության արձագանքը՝ Էդուարդ Շարմազանովին

17:31, 01 նոյեմբեր 2018

ՀՀ ոստիկանությունը արձագանքել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այսօրվա ելույթին։ «Այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ազգային ժողովում ունեցած ելույթում զարմանք է հայտնել ՊՊԾ գնդի գրավմանը մասնակից անձանց համաներման ակտով ազատ արձակելու վարաբերյալ ՀՀ ոստիկանության պետի լռության կապակցությամբ:
Հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության պետը դատավարության մասնակից է, ունի առանձնհատուկ կարգավիճակ, իր վերաբերմունքը նախաքննության ընթացքում արդեն իսկ հայտնել է, իսկ դիրքորոշում կհայտնի նաեւ դատաքննության ընթացքում: Ուստի, այս ամենով պայմանավորված, լռությունը չի նշանակում վերաբերմունքի բացակայություն», - ասված է Ոստիկանության տարածած պարզաբանման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր