00:00:00

Ջոն Բոլթոնի հետ հանդիպումը համարում եմ խոշոր, դիվանագիտական նվաճում. Փաշինյանը խոստացավ փակագծերը հետո բացել

16:37, 01 նոյեմբեր 2018

Ես Ջոն Բոլթոնի հետ հանդիպումը համարում եմ խոշոր, դիվանագիտական նվաճում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ Երեւանում կայացած հանդիպմանը: «Բոլթոնի այցի հետ կապված մի հետաքրքիր բան տեղի ունեցավ. Ռուսաստանի ներկայացուցիչները ԱՄՆ ներկայացուցիչներին հիշեցրին, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, ԱՄՆ ներկայացուցիչները նույն բանը հիշեցրին ՌԴ ներկայացուցիչներին: Ես չեմ կարծում, որ նրանցից որեւէ մեկը մոռացել էր դրա մասին, քանի որ մենք մեր գործողություններով դա ցույց ենք տվել»,-ասաց Փաշինյանը: Նա ընդգծեց, որ ինքը հանդիպել է Բոլթոնի հետ եւ այդ հանդիպման ընթացքում նույնիսկ նվազագույն նյուանս չի եղել, որ հայ ժողովրդին կարող է անհանգստանցել: «Ընդհակառակը, ես այդ հանդիպումը համարում եմ խոշոր, դիվանագիտական նվաճում: Հետագայում կասեմ, թե ինչն է պատճառը, որ այսպես եմ ասում: Մնացածը, թե հարցազրույցներում ով ինչ կասի... Մեր հանդիպման բովանդակությունը որեւէ կապ չունի այն մտահոգությունների հետ, որոնք հնչում են հայկական իրականության մեջ»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր