00:00:00

Ավինյանի կոռուպցիոն գործարքը․ Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել

16:36, 01 նոյեմբեր 2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերությանը դրամաշնորհ տրամադրելու մասին «Հետքի»-ի հրապարակումը: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:«Ես հանձնարարել եմ ուսումնասիրել և ուսումնասիրության արդյունքներով իմ եզրակացությունը կանեմ: Չնայած ունեմ նաև բացատրություններ, բայց ես ուզում եմ հստակ լինի, որ Հայաստանում չի կարող լինել որևէ այնպիսի դրսևորում, որը կապված լինի կոռուպցիայի հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ «Հետք»-ը հոկտեմբերի 29-ին գրել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից: Կայքի հրապարակումից հետո Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարը պարզաբանել էր, որ դրամաշնորհների մրցույթի գործընթացը համապատասխանում է Համաշխարհային բանկի կողմից սահմանված ընթացակարգերին: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր