00:00:00

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան դեկտեմբերի 9-ին. Փաշինյան

16:15, 01 նոյեմբեր 2018

Բարեփոխված ԸՕ-ով ընտրություններն ավելի քաղաքական կլինեին: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ուժերի պատրաստակամության դեպքում դեմ չէ ԸՕ բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելուն: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց նա: «Այս ընտրությունը ՔՊ-ի կամ որեւէ այլ ուժի համար չէ: Այս ընտրությունը ժողովրդի համար են, եւ որոշումը կայացնելու է ժողովուրդը: Ես կարծում եմ, որ ԸՕ-ի մեր առաջակած տարբերակով ընտրություններն ավելի քաղաքական կլինեին: Եվ այն քաղաքական ուժերի ավելի լայն շրջանակի համար հնարավորություն կընդգրկեր »,-ասաց Փաշինյանը: Ըստ նրա՝ սակայն լիարժեք հնարավորություն կունենան ապահել ազատ եւ թափանցիկ ընտրություններ: Փաշինյանը շեշտեց՝ Երեւանի ավագանու ըտրությունները, ՏԻՄ ընտրությունները եւս արել են գործող օրենսգրքով, եւ դրանց որակի գնահատականը չի փոխվել դրանից: «Եթե խորհրդարանական ուժերը պատրաստակամություն հայտնեն նախագիծը կրկին ԱԺ օրակարգ բերելու համար, մենք կողմ ենք դրան: Ուղղակի ես չեմ կարծում, որ արժի գործընթացն անընդհատ պտտել: Եթե գործըթացի մեջ կտեղավորվի, մենք դեմ չենք»,-եզրափակեց Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը հատարարեց, որ ԱԺ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: «Նախագահը հրամանագիրը կստորագրի՝ կտեսնենք: Պայմանավորվածությունն այդպիսին է, որ դեկտեմբերի 9-ին է լինելու», - ասաց Ն.Փաշինյանը: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր