00:00:00

«ՀՀ գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկները գտնվում են խայտառակ վատ վիճակում». Փաշինյան

11:11, 01 նոյեմբեր 2018

«Ցավոք սրտի, մեր երկիրը, տարբեր հանգամանքների բերումով, ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում համաներման ինստիտուտը կիրառել»։ Այս մասին, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Այդպես էլ չենք կենտրոնանում պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի վրա, որը հնարավորություն է տալիս անհատական մոտեցում ցուցաբերել: Համաներումը նկատի է ունենում հիմնականում հոդվածներ, իսկ պայմանական վաղաժամկետ ազատումը, առաջին հերթին, նկատի է ունենում կոնկրետ մարդուն»,- ասաց Ն. Փաշինյանը՝ ընդգծելով, որ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը իրապես պետք է գործարկել: «Այդ պարագայում հանրության շրջանում համաներման մեծ պահանջարկ չի առաջանա, որովհետև դատապարտյալների, նրանց հարազատների համար կանխատեսելի կլինի, թե ինչպիսի վարքի պայմաններում նրանք կկարողանան պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ ՀՀ գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկները գտնվում են խայտառակ վատ վիճակում. «Նույնիսկ խցային պայմանները, կենցաղային, շենքային պայմանները շատ վատ վիճակում են, ու մեր, ՄԻՊ-ի աջակցությամբ մենք պետք է փորձենք ստանալ նաև միջազգային կազմակերպությունների աջակցությունը, որ ընդհանրապես փորձենք հրաժարվել հին ՔԿՀ-ներից, չնայած, պետք է խոստովանել, որ նոր ՔԿՀ-ն էլ, ցավոք սրտի, չի փայլում իր պայմաններով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր