«Քայլ արա, մինչև վերջ» և «Լիարժեք հեղափոխություն» նախաձեռնող խմբերից
Հարգելի պարոն Փաշինյան, Կա մեծ ռիսկ, որ ռեյտինգային ընտրությունների արդյունքները ավելի շուտ արտացոլելու են նախկին իշխանություններին ծառայելու շնորհիվ դարձած «հեղինակությունների» և ազդեցության ցանցերի, քան ժողովրդի քաղաքական կամքը: Այն, որ «Քաղաքացիական Պայմանագիրը» դարձյալ հաղթելու է, բնավ չի լուծում խնդիրը, քանի որ ռեյտինգով հաղթած պատգամավորների մեջ գերակշռելու են նշված ուժերը:
Վերջինս կարող է հարցականի տակ դնել հեղափոխության լիարժեքությունը՝ թույլ չտալով, որ այն իր բոլոր բաղադրիչներով հասնի հասարակության բոլոր շերտեր և Ազգային Ժողով: Արդյունքում ԱԺ-ն կարող է ներկայացնել նույն ուժերի շահերը ինչ հիմա: Նպատակ ունենալով ապահովել հեղափոխության լիարժեքությունը և օգտագործել դրա ողջ պոտենցիալը՝ կոչ ենք անում օգտագործել Ձեր՝ ժողովրդի կողմից ունեցած մանդատը և հեղինակությունը, ևս մեկ անգամ ԸՕ փոփոխությունների փաթեթը դնելու քվեարկության: Կոչ ենք անում Նոր Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին և հասարակական կառույցներին միանալ շարժմանը՝ զանգահարելով հեռախոսահամարով: Հարգանքներով՝ «Լիարժեք հեղափոխություն» և «Քայլ արա, մինչև վերջ» նախաձեռնող խմբեր: Հեռ. 091302931 Երևան 29.10.2018