00:00:00

Ո՞մ համար են աշխատելու օրինականացված ընտրակեղծիքները

16:57, 30 հոկտեմբեր 2018

Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ն կրկին "դեմ" ասաց նոր ընտրական օրենսգրքին...2018 թ-ի դեկտեմբերին սպասվելիք ԱԺ արտահերթ ընտրություններին մենք գնալու ենք ամենախայտառակ ընտրական օրենսգրքով, որում օրինակացավել էին ընտրությունները կեղծելու մի քանի մեխանիզմներ...Քանի որ մենք ընտրություններին գնալու ենք ընտրական հին օրենսգրքով, ապա պետք է անդրադառնալ ոչ միայն այդ մեխանիզմներին, այլև նրան, թե ում օգտին, իսկ ավելի ճիշտ է ասել, քաղաքական որ ուժի կամ ուժերի օգտին են կիրառվելու այդ օրինականացված կեղծարարությունները... Իսկ հիմա կնշեմ ընտրությունները կեղծելու հիմնական 3 մեխանիզմները. 1.Լրացուցիչ ցուցակներով ընտրություններ: Այս մեթոդով Սերժ Սարգսյանը "կլոնավորում" էր իր ընտրողներին, որոնք անհրաժեշտության դեպքում շատ արագ, օրինակ, Երևանի բնակչից վերափոխվում էին Շիրակի, Արմավիրի կամ այլ մարզի բնակչի...Նայած, թե ՀՀԿ-ին որտեղ և որքան ձայն էր անհրաժեշտ "ստանալ"...Մի օրինակ բերեմ ինձ համար հարազատ Շիրակի մարզից. Սերժ Սարգսյանի տան տղան, նրա փեսա Մինասյանի մտերիմ ընկերը, իսկ հետագայում ՀՀԿ-ին առաջիններից մեկը դավաճանած պատգամավոր Ա.Ս.-ն (դեռ այսպես կներկայացնեմ), ով իր հաջողությունների համար պարտական էր վերը նշված երկու անձանց, բազմաթիվ մարդկանց բերել և գրանցել էր Շիրակի մարզի հյուսիում գտնվող կիսադատարկ գյուղերում...Ընտրությունների օրը մի քանի տասնյակ բնակչություն ունեցող այդ գյուղերը վերածվել էին "մեգապոլիսների"...Հարյուրավոր "գլամուրնի" երևանցիներ և բազմաթիվ ջավախահայեր մեկ օրով դարձան "կոլխոզնիկներ" և "սովխոզնիկներ"՝ իրենց ձայնը տալով հայտնի կեղծարար պատգամավորին, ով, բացի 15 հազար դրամ(10 հազարը ընտրողին էր հասնում,իսկ 5 հազարը ընտրող բերողին) ընտրակաշառք բաժանելուց, նաև հատուկ ընտրողին նվաստացնող համակարգ էր ստեղծել, որի միջոցով պարտադրում էր ընտրակաշառք վերցրած անձին հատուկ սարքով նկարել ընտրաթերթիկը և ուղարկել համապատասխան կենտրոն, որը գտնվում էր Գյումրիում դրան պատկանող սպորտային համալիրներից մեկի տարածքում...Հավելեմ, որ ՇՊՀ-ի բազմաթիվ աշխատակիցներ ընդգրկված էին դրա շտաբում՝ որպես ձայն բերողներ՝ սկսած Լևոն Բարսեղյանի գրառումները իրենց պատին դնող և հանող լպրծուններից, վերջացրած սուտ գիտնականներով... Պատկերացնում եք, թե Հայաստանի մասշտաբներով ինչ ժողովրդագրական ահռելի տեղաշարժերն են եղել 2017 թ-ի ԱԺ ընտրությունների ժամանակ՝ ՀՀԿ-ի հաղթանակը ապահովելու համար...Ըստ տարածված տեղեկությունների և ՀՀ ԱԺ ընդդիմադիր շատ պատգամավորների՝ այս մեթոդով ՀՀԿ-ն իրեն ապահովում էր 300-400 հազար "կլոնավորված"՝ "լևի" ձայներով... 2.Զինվորականների ընտրության կարգը: Ըստ գործող ԸՕ-ի՝ զինվորականները ևս մասնակցում են ռեյտինգային կարգով ընտրություններին... Հարց.Ի՞նչ իրավունքով են բանակ զորակոչված ժամկետային զինծառայողները մասնակցում ռեյտինգային կարգով ընտրություններին, օրինակ, Շիրակի մարզում, եթե ասենք, զինծառայողը զորակոչված է Կոտայքի, Սյունիքի կամ այլ մարզերից...Շիրակի մարզի տարածքում ծառայում է մոտ 2500 զինծառայող...Ինչու՞ են նրանք ռեյտինգային կարգով մասնակցում ընտրություններին, եթե չեն ճանաչում պատգամավորների թեկնածուներին... Նույն կերպ, ի՞նչ իրավունքով է Շիրակի մարզից զորակոչված և այլ մարզում ծառայող ժամկետային զինծառայողը ընտրելու իր համար "օտար" պատգամավորի, որի անունն առաջին անգամ է լսում... Կանխավ կարելի է ասել, որ, հիմնականում չճանաչելով համապատասխան մարզից առաջադրված թեկնածուներին,նրանց շատ հեշտությամբ կարելի է ուղղորդել, ինչը և անում էին նախորդ իշխանությունները՝ բավականին մեծ քանակությամբ ձայներ ապահովելով հարազատ ՀՀԿ-ին և,ըստ տեղեկությունների, նաև ՀՅԴ-ին.. . 3.Ռեյտինգային կարգով ընտրություն: Ամենալուրջը այդ կարգով առաջադրվող տեղական "ֆեոդալիկների" հարցն է, որոնք մինչև հիմա մեծ ուրախությամբ ծառայել են նախորդ իշխանություններին՝ հիմնականում ընտրակաշառքի միջոցով ձայներ ապահովելով վերջիններիս համար... Հենց այս հիմնական 3 կեղծարարության մեխանիզմներն են կիրառվել մեծ մասշտաբներով ընտրությունները կեղծելու և ՀՀԿ-ի վերարտադրությունն ապահովելու համար... Իսկ հիմա գլխավորի մասին...Նախկին իշխանությունների մանկլավիկները, որոնք շատ լավ տիրապետում են օրինականացված ընտրակեղծարարության բոլոր մեխանիզմներին, հիմա ու՞մ համար են ջանադրաբար աշխատելու և ու՞մ համար են "օգտագործվելու" զինվորականների և լրացուցիչ ցուցակներով ընտրողների ձայները...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր