00:00:00

Կրկին առաջադրվել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

11:35, 30 հոկտեմբեր 2018

Այսօր ժամը 18:00-ին լրանում է  ԱԺ կողմից ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելու ժամկետը: Ինչպես հայտնի է գործող օրենքով, եթե վարչապետի հրաժարականից հետո առաջին նիստում ԱԺ-ն վարչապետ չի ընտրում, ապա պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրվում է թեկնածու  եւ տեղի է ունենում վարչապետի ընտրության երկրորդ փուլը: ԱԺ կողմից վարչապետի մեկ թեկնածու է առաջադրվել ՝ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի թեկնածությունն առաջարկել են ԵԼՔ-ի, «Ծառուկյան» խմբակցության եւ ՀՀԿ-ի որոշ պատգամավորներ: ԱԺ-ում վարչապետի ընտրության օրը նոյեմբերի 1-ին է: Վարչապետ չընտրվելու դեպքում իրավունքի ուժով խորհրդարանը կլուծարվի եւ կանցկացվի արտահերթ Խորհրդարանական ընտրություններ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր