00:00:00

Լոռիում կրկին պայթել է Նովոսելցովոյի ջրատարը. Ջրի հոսքը տապալել է ծառեր, քշել-տարել է նոր կառուցված ասֆալտը

10:40, 30 հոկտեմբեր 2018

Լոռու մարզում, հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ուշ երեկոյան հերթական անգամ պայթել ու վնասվել է Նովոսելցովո- Վանաձոր 1000 մմ ջրատար խողովակը: Վթարի արդյունքում ջրի մեծ հոսքը պոկել է Մ-6 միջպետական ճանապարհի վրա կառուցված մետաղե հենապատերը, ամբողջությամբ քշել-տարել է նոր կառուցված միջպետական ճանապարհի մի հատվածի ասֆալտը, ծառեր տապալել, շրջել ու հիմնովին քանդել բետոնե արգելապատնեշներ: Ջրի ճնշումը վնասել է նաեւ կից կառուցված շինությունը, դրա պարիսպը: Դեպքից ժամեր անց ճանապարհը խճապատվել է՝ երթեւեկությունը ժամանակավորապես վերականգնելու նպատակով: Պատահարին անմիջապես արձագանքել են «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները, ովքեր մինչեւ կեսօր իրականացրել են վթարավերականգնողական աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր