00:00:00

Լիոնել Մեսսին հավանություն է տվել Նեյմարի վերադարձին

02:45, 30 հոկտեմբեր 2018 Սպորտ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հավանություն է տվել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի վերադարձին: Այս մասին տեղեկացնում է The Independent-ը: Ըստ աղբյուրի՝ արգենտինացին կարծում է, որ Մեսսի-Նեյմար-Սուարես հարձակվողական եռյակն ակումբի պատմության լավագույններից է: Բացի այդ, Մեսսին գտնում է, որ բրազիլացու վերադարձը կմեծացնի «Բարսելոնայի» հնարավորությունները Չեմպիոնների լիգայում: Հիշեցնենք, որ 26-ամյա Նեյմարը «Բարսելոնայից» տեղափոխվել է ՊՍԺ 2017 թվականի ամռանը: Նրա գործող պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր