00:00:00

Մեր շանսերը կախված է մեր ժողովրդից. Ծառուկյանը՝ ԱԺ ընտրությունների մասին (տեսանյութ)

11:46, 29 հոկտեմբեր 2018

Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր դարձյալ քննարկման է դրվել Ընտրական օրենսգրքի նախագիծը։ Նիստին մասնակցում է նաև Ծառուկյան դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ «Հարգելով թիմին՝ էսօր բոլորս եկել ենք», – լրագրողներին ասաց Ծառուկյանը։ Նա նշեց, որ իր ամբողջ թիմն այսօր այստեղ է, որ «բոլորն էլ տեսնեն ու ուրիշի սարքածը մեր վրա չդնեն»։ «Մեր  խոսքը գործ է եղել, ինչ ասել, այն էլ արել ենք»,- հավելեց նա։ Ծառուկյանը նշեց, որ իրենցից կախված ամեն ինչ անում են։ «Մեզնից ինչ կախված է, որը պետք է մեր ժողովրդին, մենք պատրաստ ենք 31 պատգամավորով այստեղ անել։ Մենք մեր խոստումը կատարել ենք»։ Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում հաջորդ ԱԺ-ում հայտնվելու իրենց շանսերը, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Մեր շանսերը կախված է մեր ժողովրդից։ Ոնց կմտածեն, ինչքան կմտածեն, այնքան էլ կտան»։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում https://www.youtube.com/watch?v=nHngIYQ3R6w

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր