00:00:00

Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրեն Նարեկ Վանեսյանն ազատվել է աշխատանքից

11:35, 29 հոկտեմբեր 2018

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի (նախկինում՝ Նուբարաշենի հոգեբուժարան) տնօրեն Նարեկ Վանեսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Ինչ տեղի է ունեցել բժշկական համալսարանում, ճանճը փիղ սարքելու օպերացիա էր։  Այդ ամենը սադրանք է եղել իմ անձի դեմ», - ասաց Արսեն Թորոսյանը։ Հիշեցնենք, որ Երևանի պետական բժշկական համալսարանում օրերս կայացած միջոցառման ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել։ Առողջապահական ոլորտի նորանշանակ տնօրեններից մեկը՝ «Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի» տնօրեն Նարեկ Վանեսյանը, իրեն պահել է գռեհիկ ու առաջացրել է ներկաների զայրույթը: Ոլորտի մասնագետները բաց նամակ էին հղել  Նիկոլ Փաշինյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր