00:00:00

Որքան դոլար եւ ռուբլի են գնել հայաստանյան բանկերը նախորդ շաբաթ

21:29, 28 հոկտեմբեր 2018 Տնտեսություն

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է հոկտեմբերի 22-ից 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների շաբաթական ամփոփ տվյալները։ Ըստ այդ տվյալների՝ USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 79,325,492 ԱՄՆ դոլար 484.03 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 113,917,037 ԱՄՆ դոլար 485.55 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 9,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 485.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 18,677,284 եվրո 551.62 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 19,417,993 եվրո 560.20 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,658,574,357ՌԴ ռուբլի 7.35 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 742,243,263 ՌԴ ռուբլի 7.44 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 15,000,000 ՌԴ ռուբլու առք եւ վաճառք 7,42 դրամ մեկ ՌԴ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Հոկտեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 57.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 43.2 մլն ԱՄՆ դոլար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր