00:00:00

Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել վարորդի մահվան կապակցությամբ

14:54, 28 հոկտեմբեր 2018

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և ցավակցություն հայտնել իր վարորդի մահվան կապակցությամբ. «Սիրելի ընկերներ, խորը կսկիծով տեղեկացնում եմ, որ երեկ իր շատ երիտասարդ հասակում մեզանից անժամանակ հեռացավ մեր լավ ընկերը, մեր թիմակիցը, մեր Գուրգենը… »,- գրել է Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին փրկարարները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկում, տան դուռը բացելով, հայտնաբերել էին տանտիրոջ՝ 31-ամյա Գուրգեն Միրզոյանի դին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահացածը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի վարորդն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր