00:00:00

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 5-ամյա երեխա է մահացել

12:20, 28 հոկտեմբեր 2018

Հոկտեմբերի 17-ին «սուր մինինգոէնցեֆալիտ» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժօգնություն ստացող 5-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում հանկարծամահ է եղել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 29-ամյա Հասմիկ Շահինյանի դիմումի փաստով: Հասմիկ Շահինյանը  ոստիկաններին հայտնել է, որ հոկտեմբերի 17-ին «սուր մինինգոէնցեֆալիտ» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժօգնություն ստացող 5-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում հանկարծամահ է եղել: Հիվանդանոց մեկնած ոստիկանութան Շենգավիթի բաժնի օերատիվ խումբը պարզել է, որ մահացածը Ալեքս Համբարձումյանն էր, իսկ Հ. Շահինյանը ոստիկաններին տեղեկացրել է, որ երեխան մահացել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր