00:00:00

Էրեբունի վարչական շրջանի նորանշանակ ղեկավարը հանդես է եկել ուղերձով

03:46, 28 հոկտեմբեր 2018

Էրեբունի վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արման Աբրահամյանն իր հայտարարության մեջ նշել է. « «Հարգելի´ էրեբունցիներ, ինչպես գիտեք հոկտեմբերի 23-ից ստանձնել եմ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, որն ինձ համար միջոց է լինելու նոր Հայաստանում և այս նոր իրողության պայմաններում բարձրաձայնելու մեր հարազատ շրջանի խնդիրները ու օրենքի սահմաններում առաջարկելու դրանց լուծումները: Քայլ առ քայլ , միասին պիտի կառուցենք ավելի բարեկարգ, ավելի հարմարավետ վարչական շրջան: Կարծում եմ դրան կնպաստի նաև այս օնլայն տիրույթը, որի միջոցով դուք մշտապես կտեղեկանաք մեր բոլոր ծրագրերից, որոնց հիմքում լինելու է բարեխիղճ, հետևողական ու սրտացավ մոտեցումը: Հուսով եմ՝ համացանցային այս հարթակը կդառնա իմ և ձեր այլընտրանքային շփման միջոցը՝ բարձրացված հարցերին և մտահոգող խնդիրներին հնարավորինս կարճ ժամանակահավածում օրենքի սահմաններում լուծումներ տալու, ինչպես նաև նոր առաջարկներ լսելու համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր