00:00:00

Նախագահի հրամանագրով Գենադի Տավարածյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

01:59, 28 հոկտեմբեր 2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գենադի Տավարածյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ նշանակելու մասին՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Գենադի Տավարածյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր