«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում պարզաբանել է գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բախշման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հայտարարության վերաբերյալ:
Ստորեւ ներկայացնում ենք «Գազպրոմ Արմենիա» ընկերության պարզաբանումը
«Ծանոթանալով Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցով ԱԺ Քննիչ հանձնաժողովի համացանցում հեռարձակվող 2-րդ նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հայտարարությանը գազի գնման գնի 150 դոլարից 135 դոլար վերջին իջեցման վերաբերյալ,
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարում է՝
1. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն երբևէ 135 դոլարով բնական գազ չի գնել:
Համաձայն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ գործող պայմանագրի Հայաստանի Հանրապետություն մատակարարվող 1 հազ.խմ բնական գազի գնման գինը դեռևս 2016թ. ապրիլի 1-ից մինչև պայմանագրի գործողության ժամկետի ավարտը՝ 2018թ. վերջ, կազմում է 150 ԱՄՆ դոլար:
2. Վերջին երկու տարվա ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ապահովել է գազի սակագների հետևյալ նվազեցումները՝
2016 հուլիսի 1-ից՝ կապված գազի գնման գնի 165 դոլարից 150 դոլար նվազեցման հետ`
- բնակչության համար 6%-ով (ներառյալ ԱԱՀ՝ 156 դրամից7 դրամ),
- ընդհանուր միջին սակագինը շուրջ 12%-ով (ներառյալ ԱԱՀ՝58 դոլարից 274.47 դոլար):
- բնակչության համար 3%-ով (ներառյալ ԱԱՀ՝ 146.7 դրամից 139.0 դրամ),
- ընդհանուր միջին սակագինը շուրջ 1%-ով (ներառյալ ԱԱՀ՝ 274.47 դոլարից 255.06 դոլար):