00:00:00

Մանվել Գրիգորյանը 10.5 մլն դոլար արժողությամբ տարածք է նվիրաբերում պետությանը

14:55, 26 հոկտեմբեր 2018

Կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանը, ՍիվիլՆեթի տրամադրության տակ հայտնված տեղեկության համաձայն, դիմել է կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը։ Այն ընդգրկում է 5445 քմ մակերեսով շենք-շինություններ։ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը նվիրաբերվող տարածքի շուկայական արժեքը գնահատվում է 5.84 մլրդ դրամ՝ ավելի քան 10.5 մլն դոլար, գրում է civilnet.am-ը։ Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանն այս հարցով արդեն դիմել է կառավարությանը։ ՍիվիլՆեթի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ «չի տիրապետում այդ ինֆորմացիային»։ «Գործարք պետք է լինի, մինչև գործարքը չլինի․․․Այս պահին այդպիսի գործարք չկա»,- նշեց Բաղդասարյանը։ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, մինչդեռ, ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկացրեց. «Մեզ գրությամբ դիմել է Մանվել Գրիգորյանի լիազոր ներկայացուցիչը՝ հայտնելով, որ պատրաստ են նվիրաբերել նշված գույքը ՀՀ-ին՝ առանց որևէ նախապայմանի։ Սահմանված կարգով կազմակերպելու ենք գույքի ընդունման գործընթացը»։ Լոռեցյանի խոսքով՝ նշված խոշոր գույքը պետությանը նվիրաբերելու պատճառներն իրենց հայտնի չեն։ Որոշված չէ նաև, թե ինչ նպատակներով է օգտագործվելու այդ տարածքը։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում https://www.youtube.com/watch?v=DbFqqgDSe5M

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր