00:00:00

Բաղդասարյանը կոչ է անում Փաշինյանին տալ կալանավորվելիք պատգամավորի անունը

17:42, 26 հոկտեմբեր 2018

«Եթե վարչապետը նման հայտարարություն անում է, պետք է բոլոր անունները տա: Ինձ թվում է՝ դա նախաքննական գաղտնիք է և որևէ մեկն իրավունք չունի նման հայտարարոււթյուններ անել, քանի որ նախաքննություն է գնում»։ Այս մասին,  այսօր Աժ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ պատգամավորներից մեկը ներգրավված է կաշառքի գործում և շուտով նրան կալանավորելու գործընթաց կսկսվի:
Հարցին՝ բացառո՞ւմ եք, որ նա ՀՀԿ-ից է, Բաղդասարյանը հորդորեց ենթադրություններով չառաջնորդվել. «Առաջին անգամ էի լսում վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունից: Մենք «կրոսվորդ» չենք լուծում, հանելուկներով չենք զբաղվում, որ դնենք քննարկենք՝ ով կարող է, ով չի կարող: Մարդկանց ճակատագրերի հետ կապված ես նման ենթադրություններ չեմ անում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր