00:00:00

«Սասնա ծռեր»-ը Արցախում կուսակցություն են հիմնում. հիմնադիր համագումարը՝ նոյեմբերի 17-ին

17:38, 26 հոկտեմբեր 2018

«Սասնա ծռեր»-ը Արցախում կուսակցություն են հիմնում: Այս առնչությամբ, Սասնա Ծռեր Արցախյան կուսակցության ստեղծման ընդլայնված նախաձեռնող խումբը հանդես էկել հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Սասնա Ծռեր» Արցախյան կուսակցության ստեղծման ընդլայնված նախաձեռնող խումբը, նպատակ ունենալով կազմակերպելու կուսակցության 2018 թ. նոյեմբերի 17-ին կայանալիք հիմնադիր համագումարը, սույն թվականի հոկտեմբերի 26-ին հրավիրած անդրանիկ նիստում որոշեց` 1. Նախաձեռնող խմբի կառուցվածքը եւ գործառույթները 2. Նախաձեռնող խմբի անդամների առաջին հանձնառությունները համագումարի կազմակերպման եւ կուսակցության նոր անդամների ներգրավման վերաբերյալ: Նախաձեռնող խմբի անդամները նաեւ մտքեր փոխանակեցին կուսակցության ծրագրի եւ կանոնադրության նախագծերի հիմնական դրույթների բովանդակության վերաբերյալ: «Սասնա Ծռեր» Արցախյան կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը, հիմք ընդունելով իր որոշումները, Արցախի քաղաքացիներին կոչ է անում ակտիվորեն անդամագրվել «Սասնա Ծռեր» Արցախյան կուսակցությանը՝ այցելելով նախաձեռնող խմբի գրասենյակ: Հասցե` քաղաք Ստեփանակերտ, Հովհանես Թումանյան 77/16: Սասնա Ծռեր Արցախյան կուսակցության ստեղծման ընդլայնված նախաձեռնող խմբի անդամներ` 1. Գեղամ Գեորգիի Գրիգորյան 2. Գագիկ Արամի Եսայան 3. Սուրեն Ազատի Միրզոյան 4. Մխիթար Արմենի Ավետիսյան 5. Արմեն Աբրահամի Լուսինյան 6. Մարտիրոս Վլադիմիրի Հակոբյան 7. Զարուհի Մարտիրոսի Հակոբյան 8. Տիգրան Յուրիկի Բրուտյան 9. Կարեն Մարտրոսի Հակոբյան 10. Նելսոն Ավանեսյան 11. Ժիրայր Սիմոնի Սէֆիլյան 12. Էլյա Վաղինակի Ալեքսանյան 13. Աննա Սամվելի Թադեւոսյան 14. Նելլի Համլետի Մարության 15. Ռուզաննա Մայիսի Բլբուլյան 16. Թամարա Սամվելի Թադեւոսյան 17. Սուսաննա Ժորայի Ղազարյան 18. Գայանե Ավետիքի Հովհաննիսյան 19. Նարեկ Վալոդյայի Թեւանյան 20. Կամո Արամայիսի Օսիպյան 21. Արսեն Լյովայի Գեւորգյան 22. Արմեն Նիկոլայի Պետրոսյան 23. Անդրանիկ Բագրատի Եսայան 24. Քաջիկ Ավետիքի Հակոբյան 25. Գեղամ Հայկի Հունանյան 26. Գարեգին Գագիկի Հակոբյան 27. Գեւորգ Գրիշայի Աղաջանյան 28. Գեւորգ Գագիկի Թորոսյան Հատկանշական է, որ նախաձեռնող խմբի մեջ է եղել նաեւ Վահան Բադասյանը, սակայն տարաձայնությունների պատճառով հեռացել է եւ մտադիր է առանձին կուսակցություն հիմնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր