00:00:00

Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 8-10, գիշերը՝ 6-7, հոկտեմբերի 28-ի գիշերը ևս 4-5 աստիճանով

17:08, 26 հոկտեմբեր 2018

Հոկտեմբերի 26-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին` -3…-4 աստիճան ցուրտ։ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում կատարել բերքահավաք: Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում, 27-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ։ Հոկտեմբերի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, 26-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը կնվազի 8-10, 27-ի գիշերը՝ 6-7, 28-ի գիշերը ևս 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում` հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր