00:00:00

«Բժշկական համալսարանի միջադեպի տեսագրությունը կա, կարող են դիտել կասկածներ ունեցող բոլոր մարդիկ»

02:08, 26 հոկտեմբեր 2018

ԵՊԲՀ խոսնակ Շուշան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ նախօրեին Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի ունեցած միջոցառման ժամանակ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի պահվածքի մասին արված հայտարարարությունն ամենեւին էլ չափազանցություն չէ եւ առկա են տեսագրություններ. «Հարգելի գործընկերներ, 3 հարցադրումներ ունեք, երեքն էլ պարզաբանեմ. 1. Միջոցառման տեսագրությունն ամբողջությամբ առկա է՝ հատկապես լավ ֆիքսված է դասախոսական կազմի ներկայացուցչի հետ միջադեպը : Տեսանյութը միջադեպի օրը դիտել են բժիշկները, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը: Չէինք հրապարակում, մտածելով, որ մեր երկրում նման ավանդ ունեցող մարդկանց ստորագրությունը որևէ մեկի մոտ կասկած չէր առաջացնի՝ փաստորեն՝ սխալվեցինք: Վաղը տեսանյութը լրատվամիջոցները կհրապարակեն: 2. Հարցադրում կա, ստորագրածներից ոմանք ներկա չեն եղել միջադեպին: Այո, ներկա չեն եղել, բայց դասավանդել են ՀԱՊԿ կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանին և բավականին ծանոթ են համալսարանական հատվածի նրա կենսագրությանը, թերևս, միգուցե նաև նրանց կողմից անհապաղ ստորագրահավաք- բաց նամակ նախաձեռնելը դրանով էր իսկ պայմանավորված: 3. Տեսակետ է հնչում, որ բաց նամակի բովանդակությունը չափազանցված է: Տեսակետ ունենալու իրավունք ունի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, բայց Ճշմարտությունը միշտ մեկն է լինում:Բնականաբար տարատեսակ շահարկումներ կարող են լինել, փաստը մեկն է և անհերքելի, որը ի դեպ, անգամ չի հերքում միջադեպի ՙՙՀերոսը՚՚ պարզապես մեղմացնում է իր արարքը, ինչը ինքնապաշտպանության տեսանկյունից բնական է: Հ.Գ. Տեսանյութի բնօրինակը վաղվանից պատրաստ ենք տրամադրել, բոլոր ցանկացողներին... Շնորհակալություն համագործակցության համար»,-գրել է Դանիելյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր