00:00:00

Առողջապահության նախարարությունը հայտնում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնի սկսվելու մասին

20:15, 25 հոկտեմբեր 2018 Առողջություն

Հոկտեմբերից սկսվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը (ընթացիկ տարվա հոկտեմբերից (40-րդ շաբաթ) մինչև հաջորդող տարվա մայիս (20-րդ շաբաթ): Վարակիչ հիվանդությունների համակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում գրիպը և սուր շնչառական վարակները, որոնց նկատմամբ ընկալ են բոլոր տարիքի մարդիկ: Համաձայն նախարարության տարածած հաղորդագրության՝ այսօր հանրապետությունում դիտվող իրավիճակը համահունչ է նախորդ տարիների գրիպի սեզոնին, ավելին` արձանագրվող սուր շնչառական վարակներն, ըստ համաճարակաբանական շաբաթական վերլուծությունների արդյունքների, 1,8 անգամ ցածր է հիվանդացության ամենացածր շեմից: Այս համատեքստում առավել բարձր ցուցանիշերն արձանագրվել են 0-14 տարեկան երեխաների շրջանում: «Ինչ վերաբերում է հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների շրջանառող հարուցիչներին, ապա պետք է նշել, որ այս պահի դրությամբ հանրապետությունում գրիպի վիրուսներ չկան, շրջանառվում են սուր շնչառական վարակների հարուցիչներ՝ ադենովիրուսներ, ռինովիրուսներ, պարագրիպ, այն էլ եզակի դեպքերում: Գրիպի նկատմամբ շարունակաբար կազմակերպվում և իրականացվում են բազմաթիվ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, սակայն վերջինս շարունակվում է արձանագրվել բնակչության շրջանում, ավելին` ձեռք բերելով պանդեմիկ ներուժ` առողջապահության համար ստեղծելով նոր խնդիրներ: Համաճարակային իրավիճակը երկու փուլով է  ընթանում: Առաջին փուլում ավելի ծանրաբեռնված են աշխատում պոլիկլինիկական կազմակերպությունները, երկրորդ  փուլն ավելի ծանր է, որն արձանագրվում է Ամանորի տոներից հետո մինչև փետրվարի երկրորդ կամ երրորդ տասնօրյակը: Այս պարագայում ոչ ոք չի կարող բացառել, որ հոսպիտալացման դեպքեր չեն լինի, որովհետև ցանկացած անձ խոցելի է գրիպի և շնչառական հարուցիչների նկատմամբ: Ամեն տարի անհրաժեշտություն է առաջանում վերանայել միջոցառումները` ուղղված  գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելմանը: Առողջապահության նախարարությունը մասնակցում է մի շարք միջազգային ծրագրերի, ինչի արդյունքում առկա համաճարակաբանական հսկողության և լաբորատոր ախտորոշման համակարգը թույլ է տալիս առավել նպատակային կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ ձեռնարկել՝ հնարավորության սահմաններում նվազեցնելով նշված հիվանդություններով առողջապահության համակարգի բեռը: Մասնավորապես ստեղծվել է`
  • գրիպի և սուր շնչառական վարակների կատարելագործված համաճարակաբանական հսկողության համակարգ,
  • համաճարակաբանական հսկողության տվյալների գործուն և արդիական բազա,
  • բռնկումների վարման ընթացակարգեր,
  • կատարելագործված և միջազգային ճանաչում ստացած լաբորատոր կարողություններ,
  • ծանր սուր շնչառական վարակների միջազգային մոտեցումներին համահունչ բուժման մեթոդաբանություններ և այլն:
Ամեն տարի ինչպես բժշկական անձնակազմի, այնպես էլ հանրության իրազեկման և զգոնության բարձրացման նպատակով կազմակերպվում են մի շարք միջոցառումներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր