00:00:00

Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ ԿԲ միջև կնքվել է վարկային համաձայնագիր

21:05, 22 հոկտեմբեր 2018 Տնտեսություն

Եվրոպական ներդրումային բանկը շարունակում է խթանել մասնավոր հատվածի կայուն ֆինանսավորումը Հայաստանում: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ ԿԲ միջև կնքվել է 50 մլն եվրո վարկային համաձայնագիր ՓՄՁ հատվածի ծրագրերի ֆինանսավորելու նպատակով: Վարկը կտրամադրվի Կենտրոնական բանկին, որն այդ միջոցները հասանելի կդարձնի ՓՄՁ-ներին: Ծրագրի շրջանակում կտրամադրվեն հիմնականում մինչև վարկեր՝ ուղղված արտահանման խթանման, զբոսաշրջության, գյուղատնտեսության և գյուղմթերքների վերամշակման նախագծերի իրականացմանը: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց. «ԵՆԲ ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրերը հատուկ դերակատարում ունեն Հայաստանում ֆինանսական հասանելիության և մատչելիության բարձրացման առումով: Այս ծրագրերի միջոցով տեղական բիզնեսն ուղղորդվում է դեպի մրցունակ և կայուն զարգացմանը, իսկ միջնորդ ֆինանսական կազմակերպություններում՝ կայանում է կանաչ ֆինանսավորման մշակույթը»: Այս ծրագիրը մասնավոր հատվածի ֆինանսավորման երրորդ նախաձեռնությունն է, ԵՆԲ և Կենտրոնական բանկի համագործակցությամբ 2014թ. ի վեր իրականացվել է ՓՄՁ կազմակերպությունների ֆինանսավորման ծրագրեր 100 մլն եվրո արժողությամբ: ԵՆԲ հետ երկարաժամկետ համագործակցությունը փաստում է ֆինանսական համակարգի նկատմամբ այս կառույցի վստահությունը: Ընդհանուր տեղեկություն ԵՆԲ-ը` Եվրոպական միության բանկը, Հայաստանյան ծրագրերը ֆինանսավորում է ի շնորհիվ ԵՄ խորհրդի և Եվրոպական Կառավարության՝ Արևելյան Գործընկերության երկրների մանդատի: ԵՆԲ-ը 8 մլրդ Եվրո է տրամադրել Արևելյան Գործընկերության բանկային ֆինանսավորմանը, ԵՄ-ի, և իր Արևելյան Գործընկերների համար կարևորություն ունեցող ծրագրերին աջակցելու համար՝ տեղական մասնավոր հատվածի զարգացման, սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների և կլիմայական փոփոխության ոլորտներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր